«3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց խաբել են. Արթուր Ղազինյան
«3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց խաբել են. այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Այն, ինչ տեղի ունեցավ Իջևանի «քաղաքացու» հետ դեռ ծաղիկներ են ի համեմատություն նրա հետ, թե ինչ է լինելու Ամուլսարի հանքի վերագործարկման ժամանակ բնապահպան «քաղաքացու» հետ:
Ամեն ինչ դեռ առջևում է, իսկ «հպարտ քաղաքացին», «այսուհետ ամեն ինչ որոշող ժողովուրդն» ու «3 միլիոն վարչապետները» դեռ շատ առիթներ կունենան համոզվելու, որ իրենց ուղղակի խաբել են…»: