Շոու-բիզնես

«Աղջկաս անունը 8 տարի առաջ էի որոշել»․ Սիլվա Հակոբյանի ամուսնու արձագանքը դստեր անվան ընտրությանը․ ֆոտոշարքն

«Աղջկաս անունը 8 տարի առաջ էի որոշել»։ Երգչուհի Սիլվա Հակոբյանը շուտով մայրիկ կդառնա : Այս կարգավիճակին Սիլվան երկար է սպասել: Թեև երգչուհին լուրը չէր թաքցնում իր երկրպագուներից, նոր կարգավիճակի մասին խոսել զգուշանում էր: Ասում է՝ ուզում էր խոսել վերջում, երբ հղիության 3 եռամսյակն էլ անցած կլինի ու լիարժեք կզգա իր կարգավիճակի բերկրանքը:

Փոքրիկի ծննդին ընդառաջ Սիլվան ֆոտոշարք է անցել, որը տրամադրել է Tert.am Life-ին ու առաջին անգամ խոսել նոր կարգավիճակի մասին:

Սիլվան ու Նորայրը դուստր են ունենալու: Փոքրիկին տալու են Միլա անունը: Իր աղջկա անունը Սիլվան որոշել էր, երբ Նորոյի հետ հարաբերություններ էլ չուներ:) «8-9 տարի առաջ ինչ-ոչ տեղ կարդացի, որ երեխային Միլա անունն են տվել, տպավորվեց մեջս ու որոշեցի, որ երբ դուստր ունենամ, իրեն այդ անունն եմ տալու: Նորոյին շատ վաղուց էի ասել այդ մասին, դեռ ընկերություն էինք անում: Շատ ուրախացա, երբ ասաց՝ ես էլ եմ այդ անունը շատ սիրում, որովհետև նա շատ է սիրում Միլա Կունիսին»,- պատմեց ապագա մայրիկը:

Երգչուհու խոսքով՝ իրենց համար երեխայի սեռը նշանակություն չի ունեցել: «Փոքրիկը շատ սպասված է մեր ընտանիքում: Նա իմ ամենանվիրական երազանքն էր: Սեռի հարցում ոչ ես, ոչ էլ Նորոն նախապատվություն չունեինք: Միշտ ասում էինք, որ երեխան Աստծո պարգև է: Հղիությանս ընթացքում բոլորն ինձ ասում էին՝ նրբացել ես, տղա ես ունենալու, բայց ես հոգուս խորքում վստահ էի, որ աղջիկ է, որովհետև աղջիկն ինձ մոտ ասոցացվում է ուժեղ սեռի հետ, իսկ ես սկզբում մի շարք դժվարություններ հաղթահարեցի, ինքն այնքան փորձության միջով անցավ, բայց պինդ մնաց: Բացի այդ, մեր ընտանիքում բոլորի առաջնեկները աղջիկ են եղել: Վստահ էի, որ ես բացառություն չեմ լինելու»,- ոգևորությամբ պատմեց Սիլվան:

Սիլվա Հակոբյան

Բարդությունները, որոնց մասին խոսեց Սիլվան, պայմանավորված էին հղիության առաջին եռամսյակում վատառողջ լինելով և ծանրաբեռնված գրաֆիկով: «Հղիությանս մասին իմացա, երբ մեկնել էի շրջագայության Ռուսաստանի 18 քաղաքում: Երգչի համար բավականին ծանր են այդպիսի շրջագայությունները: Սկզբնական փուլում փոքր-ինչ վախեցած էի, քանի որ մինչև հղիությանս մասին իմանալս հասցրել էի հիվանդանալ, հակաբիոտիկներ էի խմել կոկորդս բուժելու համար: Բայց արի ու տես, որ Աստծո պարգև երեխային ոչինչ չի խանգարի: Նորոն ինձ հետ չէր, մայրիկս ու հայրիկս էին ինձ ուղեկղցում: Սկզբում չէի հավատում, մտածում էի՝ ինչպես կարող է լինել, բայց երբ համոզվեցի, որ իսկապես բալիկի եմ սպասում, որոշեցի ոչ ոքի չասել, բացի քույրիկիցս, քանի որ առջևում 3 համերգ ունեի, բավականին ծանրաբեռնված շրջան էր, չէի ուզում անհանգստանային»,- հուզմունքով հիշեց երգչուհին, որն իր հղիության մասին ծնողներին հայտնել է Հայաստանի ճանապարհին՝ հայրիկի տարեդարձի կեսգիշերին, ամուսնու համար որոշել էր անակնկալ պատրաստել, բայց չի ստացվել:

«Երբ ծնողներիս հայտնեցի լուրը, ճանապարհին էինք, հայրիկիս տարեդարձի գիշերն էի, կանգ էինք առել գազալցակայանում: Իրեն տուփ հանձնեցի, որի մեջ խորհրդանշական նվեր էի դրել: Երբ հասկացավ, որ կրկին պապիկ է դառնալու, բոլորս սկսեցինք ուրախությունից լացել: Այդպես շատ ուրախ տրամադրությամբ ժամանեցինք Հայաստան: Նորոն ու մեր հարազատները եկել էին մեզ դիմավորելու: Ես որոշել էի տանը գեղեցիկ անակնկալ պատրաստել և այդպես նրան հայտնել լուրը, սակայն ամեն բան հանկարծակի ստացվեց: Անկախ ինձնից ճանապարհին հայտնեցի, որ մենք բալիկ ենք լինելու: Այնպես ոգևորվեց, հուզվեց, քիչ էր մնում վթարի ենթարկվեինք»,- պատմեց երգչուհին:

Սիլվան ասաց, որ փոքրիկի մասին լուրն իմանալուց հետո իր զգացմունքային դաշտը լրիվ փոխվել էր, բայց մայրանալու փաստը լիարժեք ընկալել է միայն, երբ առաջին անգամ զգացել է երեխայի խաղը: «Չէի կարողանում հավատալ երջանկությանս, երբ առաջին անգամ այցելեցի բժշկի, հասկացա, որ իրականում իմ ներսում մարդուկ է ձևավորվում, բայց սկսեցի լիարժեք զգալ, որ մայրիկ եմ դառնալու, երբ առաջին անգամ զգացի երեխայի խաղը: Ամեն անգամ, գնում էի ուլտրաձայնային հետազոտության ու տեսնում իր շարժը, աճը, աչքերիցս արցունքներ էին հոսում»,- ասաց նա ու հավելեց, որ միշտ է հուզմունքային եղել, սակայն հղության ընթացքում դա կրկնապատկվել է: Սիլվան նկատեց, որ նույնիսկ իր ծիծաղն է փոխվել:

Սիլվա Հակոբյան

Հղի կանանց բնորոշ են կամակորություններ: Սիլվայի խոսքով՝ ինքն էլ ավելի պահանջկոտ է դարձել, իսկ ամուսինն ամեն բան անում է որպեսզի ինքը հանկարծ չսրտնեղի: «Երևի, Նորոն ավելի ճիշտ կբնորոշի՝ հիմա ինչպիսին եմ: Երևի, ավելի պահաջկոտ եմ, գուցե, կամակորություն էլ լինի: Նորոն լուռ տանում է իմ կամակորությունները՝ գիտակցելով, որ ինձ չի կարելի նյարդայնանալ: Նա միշտ ուշադիր է եղել, բայց հիմա շատ ավելի ուշադիր է դարձել, ավելի նրբանկատ: Որքան մոտենում են երեխայի ծննդյան օրերը, այնքան Նորոն ավելի անհամբեր, միաժամանակ, վախկոտ է դառնում՝ անհանգստության առումով»,- ասաց Սիլվան ու հավելեց, որ հղիությունը միայն ավելի ամուր է դարձրել իր նորաստեղծ ընտանիքը:

«Իմ ու Նորոյի հարաբերությունները միայն դեպի լավն են փոխվել: Փառք Աստծո, որևէ խնդիր չի եղել: Խաղաղ երջանիկ հղիոթյուն ունեմ,- ասաց նա ու ավելացրեց, որ ամբողջ օրվա ընթացքում խոսում է երեխայի հետ,- Նորոն ասում է՝ դու այդ հողի վրա լրիվ խելագարվել ես:) Ինքն էլ ճանաչում է ձայները, արձագանքում: Այս ընթացքում շատ երգեր եմ ձայնագրել: Հետաքրքիր է, որ կան երգեր որոնց արձագանք է տալիս՝ երգի առաջին նոտաներից մինչև վերջ պարում է, կան երգեր, որոնց ոչ մի կերպ չի արձագանքում, երևի չի հավանում: Այն երգերը, որոնց արձագանքում է, հաջողություն են ունենում: Այդպիսին էր Արաքսյա Վարդերսյանի երգի cover-ը, որի մասին միայն դրական կարծիքներ եմ լսել»:

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել