«Մազերս երկարացնեմ, դաջվածքներս ջնջեմ, դառնամ լավ աղջիկ, ամուսնանամ և նստեմ տանը»․ Անի Երանյան
«Մազերս երկարացնեմ, դաջվածքներս ջնջեմ, դառնամ լավ աղջիկ, ամուսնանամ և նստեմ տանը»։
Ինստագրամի սթորի բաժնում դերասանուհի, երգչուհի Անի Երանյանը պատասխանել է հետևորդների հարցերին՝ անդրադառնալով մի շարք հարցերի:
Ամենից շատ հնչող հարցերն ու կարծիքները վերաբերվում էին դերասանուհու ոճային փոփոխությանը, որի հետ հանրության մեծ մասը դեռ չի կարողանում հաշտվել։
Հետևորդներից մեկի հարցին՝ որն է Անիի կյանքի նպատակը, դերասանուհին պատասխանել է․ «Երկարացնեմ մազերս, ջնջեմ դաջվածքներս, դառնամ լավ աղջիկ, ամուսնանամ և նստեմ տանը»։
Հիշեցնենք՝ վերջին շրջանում Անին սկսել է գործունեություն ծավալել որպես երգչուհի: Նա իրեն տեսնում է ռուսական շոու բիզնեսում։ Նա արդեն հասցրել է երկու ռուսական երգ և մեկ տեսահոլովակ թողարկել։