Սպորտ

Գոտեմարտել է տղաների հետ և բոլորին հաղթել. ինչի շնորհիվ է 15-ամյա Սուսիկը չեմպիոն դարձել․ ֆոտո

Գոտեմարտել է տղաների հետ և բոլորին հաղթել. ինչի շնորհիվ է 15-ամյա Սուսիկը չեմպիոն դարձել։ Եվրոպայի մինչև 18 տարեկանների գավաթի խաղարկությունում հաղթած 15-ամյա Սուսաննա Ստեփանյանը չի պատրաստվում բավարարվել իր հաղթնականերով և ուզում է ավելի մեծ հաջողությունների հասնել։  Նա այս մասին ասաց Sputnik Արմենիային և պատմեց ձյուդո մարզաձևի առանձնահատկությունների, իր հաջողության գաղտնիքների և ապագա ծրագրերի մասին:

«Երբ առաջին անգամ իմացա ձյուդոյի մասին, 9 տարեկան էի: Հիմա  արդեն շատ ուրախ եմ, որ այս մարզաձևն եմ ընտրել: Ձյուդոյի մեջ կա արագաշարժություն. սա է ամենաշատն ինձ  գրավում»,- նշում է Սուսաննան՝ խոստովանելով, որ ուզում է իր մարզչին նմանվել, որովհետև նվիրվածության ու ճիշտ աշխատանքի արդյունքում է, որ ինքը հաղթանակներ է գրանցում:

Ինքը՝ մարզիչ Արտյոմ Բաղդասարյանն անկեղծանում է՝ Սուսաննան միակն է, ում առաջին իսկ հաճախումները խոստումնալից  էին: «Հենց առաջին օրվանից եմ հավատացել նրա հաղթանակներին: Զգում էի՝ իր նպատակասլացությամբ ու աշխատասիրությամբ հաջողությունների  կհասնի: Չեմպիոն դառնալու ցանկությունը Սուսիկի մեջ շատ է և հենց այդ ցանկության, աշխատասիրության ու հավատի շնորհիվ է նա  հաղթում»,-նշեց մարզիչը:

Այսօր արդեն Սուսաննային հաղթելը շատ դժվար է: Հայաստանում քիչ են աղջիկ ձյուդոիստները և ստիպված մրցումների ժամանակ նա ուժերը չափում է տղաների հետ: Բայց վստահեցնում է՝ դա միայն գոտեմարտերի ժամանակ. մարզումներից դուրս դեռ իր ուժն ու ճարպկությունը տղաներին ցույց չի տվել:

Սուսիկը չեմպիոն դարձել

«Հայաստանում իմ քաշային կարգում աղջիկ ձյուդոիստ չկա և այդ պատճառով գոտեմարտել եմ տղաների  հետ և բոլորին հաղթել: Միջազգային մրցումների ժամանակ դա չի թույլատրվում»,-ասաց Սուսաննան:

Պատանի մարզուհին պարապում է շաբաթը 6 օր, օրական 2-2,5 ժամ: Հետևում է սննդակարգին, ի տարբերություն իր շատ հասակակիցների՝ սոցիալական ցանցերում երկար ժամանակ անցկացնելու փոխարեն սիրում է դիտել ձյուդոյի տարբեր գոտեմարտեր:

«Ամբողջովին նվիրված եմ այս սպորտաձևին ու մինչև վերջ գնալու եմ՝ մինչև օլիմպիադա: Եղած հաղթանակներով չեմ սահմանափակվի: Ամեն ինչ անելու եմ նպատակիս հասնելու համար»,-ասում է Սուսաննան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել