Մամուլ

«Դուք ընդհանրապես ձևաչափ չունեք հանդիպելու». Վիրավորված վանաձորցին ասաց Փաշինյանին ու հեռացավ. Տեսանյութ

«Դուք ընդհանրապես ձևաչափ չունեք հանդիպելու». Վիրավորված վանաձորցին ասաց Փաշինյանին ու հեռացավ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոռու մարզում, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոն կատարած այցելության ժամանակում միջադեպ է գրանցվել:

Հանդիպման վերջում ներկա քաղաքացիներից մեկը, ով ներկայացավ Կարեն Ղազարյան անունով, ցանկացավ հարց ուղղել վարչապետին, սակայն Փաշինյանն արձագանքեց, որ երեք հարց էր նախատեսված:

«Եթե կարող եք, ինձ ժամանակ տրամադրեք այս հանդիպումից հետո»,-ասաց նա, ինչին Փաշինյանն արձագանքեց, որ այսօր չի կարող:

«Դուք ընդհանրապես ձևաչափ չունեք հանդիպելու, ես գնացի»,-ասաց քաղաքացին և վրդովված դուրս եկավ:

Կիսվել