Քաղաքականություն

Արձակուրդից անմիջապես հետո աշխատանքային լիազորություններս շարունակելու եմ իրականացնել. Տիգրան Ուրիխանյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որն ավելի վաղ հայտարարել էր աշխատանքային լիազորությունները դադարեցնելու մասին, մասնակցում է ԵԱՀԿ ԽՎ նիստերին հակահայկական բանաձեւի դեմն առնելու նպատակով։ Այս մասին Տիգրան Ուրիխանյանն ասաց NEWS.am-ի հետ զրույցում։

«Մեկնեցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով, քանի որ յուրաքանչյուր պատվիրակի մասնակցությունը բանակցություններին տարբեր երկրների պատգամավորների հետ հակահայկական բանաձեւի դեմն առնելու նպատակով եւ քվեարկությունները չափազանց անհրաժեշտ էին, իսկ ես մեկն եմ ընդամենը երեք մշտական անդամներից։

Միեւնույն ժամանակ հայտնեմ, որ արձակուրդից անմիջապես հետո աշխատանքային լիազորություններս շարունակելու եմ իրականացնել։ Այդ թվում ապահովելու եմ ութ օրենսդրական նախաձեռնությունների շրջանառության ընթացքն ու երկրորդ ընթերցումների դրանց զեկույցները»,- նշեց նա։

Ավելի վաղ պատգամավորը հայտարարել էր, որ դադարեցնում է աշխատանքային լիազորությունները. «Մեծարգո հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը: Պատճառների մասին կխոսեմ ավելի ուշ: Վստահ եղեք`քիչ չի թվա,եւ շատերն են երկար տխրելու: Ցավով հայտնում եմ, որ դադարեցրել եմ նաեւ “Ճշմարտության պահը” հեռուստանախագիծը Կենտրոն TV եթերում: Հուսամ, որ ընդամենը հինգ թողարկմամբ կարողացա ձեզ ներկայացնել մակարդակով բանավեճի կուլտուրա»:

Առավել մանրամասն՝ այստեղ

Կիսվել