Քննադատությունը տեղ հասավ. մեկնարկել են Սիս գյուղի ասֆալտապատման աշխատանքները
Քննադատությունը տեղ հասավ։ «Սիս համայնքում մեկնարկել են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը` տեղադրելով լուսանկարներ:
Ավելի վաղ տեսանյութ էր հրապարակվել, որում Սիս գյուղի երեխաները բողոքում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց ճանապարհը»:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր այդ հարցին՝ հանձնարարելով վերանորոգել նշված ճանապարհահատվածը: