Վրաստանում վթարից տուժած երեխան գիտակցության է եկել
Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով 14-ամյա տուժած երեխային, որին ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բրիգադը՝ բաժնի վարիչ Աննա Չոբանյանի գլխավորությամբ բարեհաջող տեղափոխել էին Երևան, գիտակցության է եկել։
Ինչպես հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը՝ հանվել է նաև արհեստական շնչառության սարքը, երեխան սկսել է շնչել ինքնուրույն:
Հաջորդ շաբաթ եթե վիճակը կայուն լինի` կվիրահատվի: Կյանքին սպառնացող վտանգը գնալով փոքրանում է»։