Մամուլ

Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին. նա Մարությանի նկարով և աղբով փուչիկ օդ արձակեց․ Տեսանյութ

Ոստիկանության աշխաըակիցները քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի դիմացից բերման ենթարկեցին Երևանի ավագանու նախկին անդամ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին և ևս մեկ քաղաքացու, որոնք Էրեբունի վարչական շրջանից իրենց հետ աղբ էին բերել և փորձում էին այն դնել քաղաքապետարաանի շենքի մոտ:

Սոնա Աղեկյանը քաղաքապետ Հայկ Մարությանի նկարով և մի փոքր աղբով փուչիկ օդ արձակեց՝ նշելով.

«Բաց թողեցինք աղբով փուչիկները քաղաքապետի նկարով: Ուղարկեցինք Հայկ Մարությանին, որպեսզի նա հասկանա, որ լինելով համայն հայության մայրաքաղաքի քաղաքապետը, պարտավոր է ապահովել քաղաքի մաքրությունը»:

Հիշեցնենք՝ նման նախաձեռնությամբ Սոնա Աղեկյանը հանդես եկավ օրեր առաև՝ հուլիսի 8-ին, կրկին աղբը բերելով քաղաքապետարանի մուտքի մոտ, այդ անգամ Շենգավիթ վարչական շրջանից։

Կիսվել