«Ես ինձ չափազանց սեքսուալ եմ համարում, կներեք անկեղծության համար»․ Ռոզի Ավետիսովա․ Ֆոտո
«Ես ինձ չափազանց սեքսուալ եմ համարում, կներեք անկեղծության համար»։ Ռոզի Ավետիսովան այս փուլում ստեղծագործական դադարի մեջ է, սակայն շուտով դադարին հաջորդելու է աշխատանքային բուռն ընթացքը։ Մինչ տևական դադարից հետո դերասանուհին կրկին կհայտնվի եթերում, Tert.am Life-ը նրա հետ զրուցել է անձնական և գործնական կյանքի, ոճի ու սեքսուալության վերաբերյալ պատկերացումների մասին։
Կառուցվածքս ինձ թույլ է տալիս ցանկացած հագուստ կրել և վուլգար չլինել
Իր ոճի մասին խոսելիս Ռոզին նշեց, որ այս դարում նորաձևությանը չհետևել հնարավոր չէ։ Ինքն էլ իր չափով հետևում է թրենդներին, սակայն դրանց հիվանդագին նշանակություն չի տալիս։ «Արդյունքում ընտրում եմ այն, ինչն ինձ համապատասխանում է և ինքս գեղեցիկ եմ համարում։ Միշտ փորձում եմ հագածիս մեջ լինել բնական ու չխախտել իմ սկզբնական վիճակը։ Իմ կառուցվածքն ինձ թույլ է տալիս ցանկացած հագուստ կրել և վուլգար չլինել»,- ասաց Ռոզին։
Գռեհկության ու սեքսուալության սահմանը դերասանուհու համար չի սկսվում ու ավարտվում հագուստով, շպարով կամ ընդգծված բարեմասնություններով։ Նրա խոսքով՝ սեքսուալությունը բոլորովին այլ երևույթ է։ «Սեքսուալությունն առաջին հերթին էներգիա է, երկրորդ հերթին՝ կնոջ շարժման, խոսքի ընթացքի մեջ արտահայտված երևույթ, որն ընդհանրապես կապ չունի հագուստի, շպարի, բարձրակրունկների կամ սպորտային կոշիկներին հետ։
Իմ մասնագիտության վրա օրինակ կարող եմ բերել․ չորրորդ համարի կուրծք չունեցող, տգեղ դիմագծերով ու առանց որևէ առավելության կինը կարող է շատ ավելի լավ խաղալ ու լինել ամենասեքսուալը: Ինձ համար ամենասեքսուալ կինը բնական կինն է: Նա, ով իրեն սիրում է բնական կարգավիճակով, չի մտածում երեք-չորս օրը մեկ շրթունքների ծավալն ավելացնելու, քիթն ուղղելու, հոնքերը ներկելու, կրծքերը կամ հետույքը մեծացնել-փոքրացնելու մասին։ Ըստ իս՝ սեքսուալ է նա, ով ուղղակի սիրում է ինքն իրեն: Եթե բնական է, բոլորի համար էլ սեքսուալ կլինի»,- նշեց դերասանուհին։
Ի պատասխան մեր հարցադրմանը, թե ինքն իրեն որքանո՞վ է սեքսուալ համարում՝ դերասանուհին ժպիտով արձագանքեց․ «Ես ինձ չափազանց սեքսուալ եմ համարում, կներեք անկեղծության համար»։
Բարիստա աշխատելու փորձն ինձ շատ բան է տվել
Աշխատանքային ու գործնական թեմաներով Ռոզիի հետ խոսելիս դժվար է շրջանցել այն հետաքրքիր փաստը, որ տարիներ առաջ նա աշխատում էր փաբում, որպես բարիստա։ Ըստ դերասանուհու՝ ժամանակ առ ժամանակ ցանկություն է ունենում վերադառնալ գիշերային կյանքին։
«Ինձ համար այդ աշխատանքը եղել է հոբբի: Երբ ցանկություն ունենամ, կարող եմ վերադառնալ այդ գործին։ Բարմեն աշխատելու փորձն ինձ իրականում շատ բան է տվել, օրինակ՝ կենտրոնանալու կարողություն։ Երբ հանդիպում ես տարբեր տեսակի մարդկանց, ովքեր ոչ ադեկվատ վիճակում են, սկսում ես ավելի դիմացնկուն դառնալ կյանքի տարբեր իրավիճակներում»,- ասաց դերասանուհին։
Հոնորարի չափը, երևի, վերջին կետում է
Իր առաջարկների մասին խոսելիս Ռոզին նկատեց, որ ներկայումս ավելի շատ նախագծեր է կարողանում իրականացնել, քան տարիներ առաջ, սակայն երբեմն դադարներ է ունենում, որոնք պայմանավորված են այն հանգամանքով, որ ներկայումս հեռուստաընկերությունները նախապատվությունը տալիս են կարճ նախագծերին։ Շուտով Ռոզին կներկայանա նոր նախագծում, սակայն այս մասին փակագծերը կբացի ավելի ուշ:
«Նախորդ տարիների հետ համեմատ ներկայումս դաշտն ավելի պասիվ է, ավելի քիչ նախագծեր են նկարահանվում և ավելի կարճ են տևում։ Հիմնականում նախապատվությունը տրվում է 16-20 մասանոց նախագծերին։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ զբաղվածությունս ավելի քիչ է լինում, քան նախորդ տարիներին, որովհետև առաջ մի նախագիծն ապահովում էր մեկ տարվա զբաղվածություն»,- ասաց դերասանուհին։
Ռոզիի խոսքով՝ առաջարկների դեպքում նախ հաշվի է առնում սցենարի հետաքրքրությունը․ «Սցենարի մասին սկզբում եմ մտածում, որովհետև պետք է հասկանամ՝ ի՞նչ ենք անելու և ինչի՞ համար։ Դրանից հետո շատ հարցեր կան, որոնցից մեկն էլ նկարահանող թիմն է: Կարևորում եմ, թե ինչպիսի մարդկանց հետ եմ աշխատելու։ Հոնորարի չափը, երևի, վերջին կետում է, քանի որ այս ամենը հասկանալուց հետո եմ քննարկում այդ հարցը։ Իհարկե, եթե հոնորարը չի բավարարում ինձ, գուցե հրաժարվեմ նկարահանվել»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ հետաքրքիր նախագծի դեպքում, երբեմն, ուշադրություն չի դարձնում հոնորարին։
Առավել մանրամասն՝ սկզբանաղբյուր կայքում։