Դժվար էր պատկերացնել, որ արտաքինից խիստ ստերիլ երիտասարդը մեզ ապրեցնելու է գարշահոտության մեջ
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ Կարգին Հայկոն դառնում էր քաղաքապետ, դժվար էր պատկերացնել, որ արտաքինից խիստ ստերիլ երիտասարդը մեզ ապրեցնելու է գարշահոտության մեջ, ստիպված ենք լինելու շնչել գարշահոտությունը և քայլել դիզված աղբակույտերի կողքով։
Մեր քաղաքը կեղտի մեջ կորած է, հատկապես կենտրոնը։ Պարբերաբար սպառնում են, թե մեքենաներ են գնելու, բայց այդպես էլ աղբատար մեքենաները չեն հայտնվում։ Քաղաքապետ դառնալուց հետո նա երկու հարց գոնե պետք է լուծեր՝ աղբահանությունը և տրանսպորտը, սակայն որևէ մեկը չարեց։ Սրանք են առաջնահերթ խնդիրները։
Լուծման համար ժամանակ է սահմանել և ամեն ելույթից հետո այդ ժամանակը երկարաձգվում է, և մենք իրավունք ունենք չհավատալ քաղաքապետին։ Ես այլ առաջարկ չեմ անում. քաղաքապետն ինքն իրեն պետք է խոստովանի` շարունակի աշխատել, թե ոչ»։