Շոու-բիզնես

«Սա ամենալավ նվերն էր ինձ»․ Աննա Հարությունյանը՝ իր ֆիլմի միջազգային մրցանակի, Միքայել Պողոսյանի խորհրդի ու Մոսկվայում ուսումն ավարտելու մասին․ ֆոտո

«Սա ամենալավ նվերն էր ինձ»։ 2 տարի առաջ Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ դերասանուհի Աննա Հարությունյանն աշխատանքային դադար է վերցրել և ուսում ստանալու նպատակով մեկնել Մոսկվա՝ իր երազանքի հետևից։

Այս տարի Աննան ավարտեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի Ռեժիսուրայի բաժինը:

Նոր մասնագիտություն ձեռք բերելու և կատարելագործվելու 2 տարին Աննայի համար շատ կարևոր էին: Այս ընթացքում նա նկարահանեց իր ռեժիսորական դեբյուտը՝ «Անիկո» ֆիլմը: Ֆինանսական քիչ միջոցներով, բայց նվիրումով աշխատած թիմի ֆիլմն օրերս ստացավ իր առաջին մրցանակը՝ Կազանի միջազգային «Զիլանտ» կինոփառատոնում ճանաչվելով «Լավագույն մանկական ֆիլմ»:

Աննան պատմել է գրանցած հաջողության, ուսման տարիների և Միքայել Պողոսյանի խորհուրդների մասին:

Երիտասարդ ռեժիսորը ոգևորությամբ պատմեց, որ Կազանի միջազգային «Զիլանտ» կինոփառատոնն առաջինն է, ուր ուղարկել էին ֆիլմը, և «Անիկոն» վերդարձավ հաղթանակած:

«Մրցանակ ստանալն ինքնանպատակ չէ, երբ փորձում ես մոտ լինել արվեստին, բայց նաև հաճելի փաստ է: Առհասարակ,  «Անիկոն» շատ «ղսմաթով» ֆիլմ է: Սկսած նկարահանումներից, որտեղ նույնիսկ 100 հոգանոց մասայական տեսարան կա, վերջացրած հետարտադրական փուլից, ամեն բան շատ հարթ է անցել: Սա ամենալավ նվերն էր ինձ՝ որպես ВГИК-ի շրջանավարտի և ընկերներիս, որոնք անշահախնդիր հավատացել էին ինձ»,- ասաց դերասանուհին, որն «Անիկոն» նկարահանել էր որպես իր դիպլոմային աշխատանք:

Աննա Հարությունյան

Աննան ԱՄՆ-ում ներկայացրել է իր ֆիլմը, հայաստանաբնակ հանդիսատեսն այն դիտելու հնարավորություն կունենա սեպտեմբերին․ ««Անիկոն» ստեղծվել է մի խումբ անձնազոհ մարդկանց շնորհիվ, ովքեր հավատացին ինձ և եկան ընդհանուր մտքի հետևից: Անչափ շնորհակալ եմ նրանց այդ հավատի համար: Քանի որ ֆիլմը նկարահավել է առանց միջոցների, մեր կարգախոսը հետևյալն էր. «միայն փողո՞վ է հնարավոր լավ բան ստեղծել, թե՞ տաղանդն էլ դեր ունի այդ գործում»: Հարցի պատասխանը մենք ստացանք, իսկ հանդիսատեսը կորոշի սեպտեմբերին՝ ֆիլմը դիտելուց հետո»:

Աննա Հարությունյան

Ֆիլմն արտացոլում է Աննայի մանկությունը․ դա այն է, ինչ դերասանուհին հիշում է իր մանկությունից: «Այն իմ մանկության պատմությունն է՝ իր կոմեդիկ և դրամատիկ պահերով: Ընդհանրապես ասում են՝ մարդն այնքան է ապրել, ինչքան հիշում է: Ֆիլմը 50 րոպե է տևում, այնտեղ իմ մանկության ամենավառ հիշողություններն են, հետևաբար կարելի է ասել, որ մանկությունս 50 րոպե է տևել»,- նկատեց ֆիլմի ռեժիսորը:

Աննայի կողքին ժամակակից կինոյի վարպետներից մեկն է՝ Միքայել Պողոսյանը, որն իր խորհուրդներով մշտապես օգնում է երիտասարդ ռեժիսորին․ «Միքայել Պողոսյանի խորհուրդներն անգին են թե՛ մասնագիտական, թե՛ կյանքին վերաբերող հարցերի մասին: Միշտ շնորհակալ եմ լինելու նրան»:

Աննա Հարությունյան

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։

Կիսվել