Մահացել է ծանրամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը
Հերթական բոթը․․․ Ավտովթարի պատճառով մահացել է ծանրամարտիկ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը։
«Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և այս անչափ դժվար պահին մաղթում եմ համբերություն։ Դու միշտ մեր հետ ես, չեմպիո՛ն»,– գրել է նա։