Մամուլ

Հայկ Մարությանը 83 ընտանիքի նոր բնակարանների բանալիներ է հանձնել (ֆոտո)

Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում ապրող 83 ընտանիքների այսօր նոր բնակարանների բանալիներ են ստացել։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ։

«83 ընտանիքների այսօր նոր բնակարանների բանալիներ հանձնեցի։ Եվս 59 ընտանիք էլ ստացան Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց բնակարաններ ստանալու մասին Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները»,–գրել է նա։

Հայկ Մարության

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պողոտա 4 նրբանցքի 8–րդ և 10–րդ` 4–րդ կարգի վթարային շենքերից վերաբնակեցման ենթակա են 142 բնակարան, որից 81-ը Արցախի 8 հասցեում և 61 բնակարան Արցախի 10 հասցեում են գտնվում։ Եվս 19 բնակարանի բնակիչներ նախընտրել են մնալ շենքում, քանի որ նրանք հասանելիքից ավելի մեծ բնակմակերես են ուզում։

Հայկ Մարության
Կիսվել