Օսիպյանը բարկացած է. չի բացառվում, որ ՃՈ որոշ ղեկավարներ հրաժեշտ տան պաշտոններին
Օսիպյանը բարկացած է. չի բացառվում, որ ՃՈ որոշ ղեկավարներ հրաժեշտ տան պաշտոններին։
Երեկ ճանապարհային ոստիկանության նիստերի դահլիճում են հավաքվել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը, ճանապարհային ոստիկանության 1-ին և 2-րդ սպայական գումարտակների և դասակների հրամանատարները:
Պատճառը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի բարկությունն է ու քիչ հետո նիստերի դահլիճում Վ. Օսիպյանի գլխավորութամբ տեղի ունեցավ հատուկ նիստ:
Չի բացառվում, որ ճանապարհային ոստիկանության որոշ պաշտոնյաներ հրաժեշտ տան զբաղեցրած պաշտոններին, որոշներն էլ Վ. Օսիպյանի կողմից խիստ նախազգուշացման ենթարկվեն:
Աղբյուր՝ shamshyan.com