Ինձ օգնում է մեր տան սերն ու համերաշխությունը. Գոռ Հակոբյանի կինը՝ գեղեցկության, խնամքի և ներդաշնակ լինելու մասին (Ֆոտո)
Ինձ օգնում է մեր տան սերն ու համերաշխությունը. Գոռ Հակոբյանի կինը՝ գեղեցկության, խնամքի և ներդաշնակ լինելու մասին: ShowBiz.am-ի զրուցակիցը դերասան, երգիչ Գոռ Հակոբյանի կինն է՝ Հրուշ Մնոյանը:
Դերասանի կինը գրեթե միշտ աչքի է ընկնում իր գեղեցիկ, խնամված արտաքինով, ոճով, տարբեր look-երով և պարբերաբար հրապարակվող նոր լուսանկարներով: Հրուշը բավականին ակտիվ է Ինստագրամում և հետևորդներին ցույց է տալիս իր և Գոռի երեխաներին, միասին անցկացրած ժամանցը, հանգիստը, ինչպես նաև՝ իր հագուստն ու դիմահարդարումը:
Այս ամենից զատ, նա ունի իր հարազատ ու սիրելի դարձած աշխատանքը. այն է՝ նորաձևութուն և հագուստների մոդելավորում: Հրուշի հետ զրուցել ենք ամռան տապին խնամքի ու գեղեցիկ մնալու իր տարբերակների ու գաղտնիքների մասին:Որպես 2 երեխաների մայր և միշտ խնամված կին՝ նա իր խորհուրդն է տալիս երիտասարդ աղջիկներին և պատմում իր համար կարևոր կետերի մասին:
«Կինը պետք է լինի գեղեցիկ և խնամված անկախ տարվա եղանակից։ Ամեն եղանակ ունի խնամքի իր մեթոդները ։ Ամռանը Ես խորհուրդ կտամ օգտագործել արևապաշտպան քսուկներ և հնարավորության դեպքում չշպարվել կամ քիչ շպարվել, և, իհարկե, խուսափել շոգից»։Չնայած առօրյա ու կենցաղային հոգսերին, երեխաների հետ շատ ժամանակ անցկացնելուն և հոգնելուն՝ նա վստահ է, որ պետք չի տարվել այդ հոգսերով և անտեսել արտաքին տեսքը:
Ինչպես Հրուշն է նշում, օրվա ընթացքում, անպայման, պետք է ժամանակ հատկացնել սեփական արտաքինի և խնամքի համար:Դերասանի կինը խոստովանում է, որ ամեն ինչ չէ, որ 100 %-ով հասցնում է, թեև բոլորը ասում են, որ ամեն ինչ շատ լավ ստացվում է իր մոտ, բայց, այնուամենայնիվ, միշտ մի գործ կիսատ մնում է:
ժամանակը չի հերիքում, սակայն Հրուշը գիտի այդ ամեն մեջ լավատեսություն փնտրել և գտնելու իր տարբերակը. «Ինձ օգնում է մեր տան սերն ու համերաշխությունը. ուղղակի սիրել և հարգել իրար. ամեն ինչ բխում է դրանից»,-վստահեցնում է նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։