Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է այլևս. Էդուարդ Շարմազանով
Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է այլևս: Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Դատարանը որոշեց կալանավորել Ռոբերտ Քոչարյանին: Այս որոշումը հերթական անգամ ի ցույց է դնում Փաշինյանի իշխանության ռեպրեսիվ բնույթը:
Սա անթույլատրելի է: Ռոբերտ Քոչարյանը, իմ խորին համոզմամբ, քաղաքական բանտարկյալ է այլևս»:
Հիշեցնենք՝ ժամեր առաջ դատարանը որոշեց վերանայել դատախազի և տուժողների՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու բողոքները և որոշեց Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել և նրա նկատմամբ անձնական երաշխավորությունը վերացնել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։