Նախկին պաշտոնյաները Ազատիչին չեն բարևում. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին պաշտոնյաները Ազատիչին չեն բարևում։ Վերջերս «Օջախ» ռեստորանի սեփականատիրոջ հոր ծննդյան օրվա առիթով կազմակերպված կերուխումին հրավիրված են եղել Սերժ Սարգսյանը ու նրա թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը:
Շատերը ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ միջոցառմանը մասնակցող նախկին պաշտոնյաները ու պատգամավորները խուսափել են Սարգսյանի հետ շփումից և նույնիսկ չեն բարևել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: