Մի հատ քֆուր տվիր, բերման կենթարկեմ. Եղվարդում լարված վիճակ է (Տեսանյութ)
ArmLur.am-ին քիչ առաջ տեղեկություններ հասան այն մասին, որ այսօր վաղ առավոտից Կոտայքի մարզի Եղվարդում լարված վիճակ է տիրում: Ըստ մեզ ահազանգած քաղաքացիների՝ Եղվարդ քաղաքում անապահով և հաշմանդամ ընտանիքների բնակիչներին տարհանում են իրենց բնակարաններից:
«Հայտնվել է ոմն նախկին ոստիկանության աշխատակից Գուրգեն Զաքարյանը և բնակիչներին ահաբեկելով՝ փորձում է տարհանել իրենց բնակարաններից»,- նշեց քաղաքացիներից մեկը:
Մինչդեռ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ այս պահին ոստիկանները փորձում են վերացնել ներխուժումն այլ անձանց կողմից: Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանի հետ դեռևս կապ հաստատել չհաջողվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: