Նման ռեստորան բացելու նախապայման է հանդիսացել երկրում արագ տեմպերով զարգացող տուրիզմն ու նրա հեռանկարները
Նման ռեստորան բացելու նախապայման է հանդիսացել երկրում արագ տեմպերով զարգացող տուրիզմն ու նրա հեռանկարները։
Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում տեղի է ունեցել ճախրող ռեստորանի՝ «Dine Sky»-ի պաշտոնական բացումը։ Բացմանը ներկա էր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր՝ Շուշանի հետ։
Տիկին Հակոբյանն այս ամենից ոգևորված իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ հայտնելով իր կածիքը, նմանը չունեցող ռեստորանի մասին։
«Շուշանի հետ երեկ ներկա ենք գտնվել Dine Sky-ի՝ ռեստորան երկնքում, պաշտոնական բացման արարողությանը: Հայաստանում նման ռեստորան բացելու նախապայման է հանդիսացել երկրում արագ տեմպերով զարգացող տուրիզմն ու նրա հեռանկարները»: