Աշխարհ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն վերացվի, միայն Ղրիմը Ուկրաինային վերադարձնելուց հետո. Մերկել

Reuters պարբերականի փոխանցմամբ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն վերացվի, մինչև չվերականգնվի Ուկրաինայի ինքնիշխանությունը։

Մերկելը և Զելենսկին քննարկել են Մինսկի պայմանավորվածությունները, անդրադարձ է կատարվել Դոնբասի հակամարտությանը:

Մերկելը նշել է նաև, որ Ղրիմի հետ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են վերացվել միայն Ղրիմը Ուկրաինային վերադարձնելուց հետո:

Կիսվել