ՀՀԿ գործադիր մարմինը նիստ է արել․ այն վարել է Սերժ Սարգսյանը
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հունիսի 14-ին տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ լրատվական ծառայությունը։
«Հանգամանալից անդրադարձ է կատարվել Արցախի հիմնախնդրին վերաբերող վերջին զարգացումներին։ Այս կապակցությամբ կարեւորվել է կուսակցության՝ Հայաստանի եւ Արցախի շահերի պաշտպանությանը միտված ակտիվ գործունեությունը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։
Նիստի ընթացքում վերլուծվել են վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքները, քննարկվել է կուսակցության կառուցվածքային բարեփոխումների գործընթացը։
ՀՀԿ կանանց կազմակերպությունը կմասնակցի Էստոնիայում կազմակերպվելիք ԵԺԿ կանանց Ամառային ակադեմիային»,- ասված է ՀՀԿ հաղորդագրության մեջ։