Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս․ Քոչարյանը՝ դատավորին
Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ դատարանում նիստի ժամանակ դիմեց դատավոր Արմեն Դանիելյանին՝ կոչ անելով հրաժարվել գործից և ինքնաբացարկ հայտնել:
Քոչարյանը ավելացրեց, որ «այս գործը սարքելու, կարելու համար մարդիկ ապագայում շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու»:
Անդրադառնալով հարցին, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է Դանիելյանին դատավոր նշանակել, նա նշեց.
«Ինչ վերաբերում է, որ ես եմ ձեզ նշանակել, ես ինձ վատ եմ զգում, որ իմ նշանակած դատավորի նկատմամբ այսպիսի բացասական վերաբերմունք կա ձևավորված: Այս գործը ձեր թափի գործը չի»: