Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված 20-ամյա Արտյոմ Խաչատրյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Ադրբեջանի զինուժի կրակոցից զոհված 20-ամյա Արտյոմ Խաչատրյանը պարգևատրվել է։
Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Արտյոմը մահացել է այսօր՝ հակառակորդի կողմից արձակված կրակոցից:
Նա Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքից էր: Նրան մոտ մեկ ամիս էր մնացել, որ զորացրվեր: