Երբ Գարիկ Սարգսյանի նմանները խոսում են, մուր է քսվում Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա
Երբ Գարիկ Սարգսյանի նմանները խոսում են, մուր է քսվում Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա։ Հայկ Գևորգյանցը ֆեյսբուաքյան իր էջում գրել է․
«Իշխանափոխությունից հետ բազմաթիվ պատահական և պրոֆեսիոնալ ցածր որակներ ունեցող մարդիկ հայտնվեցին պետական բարձր պաշտոններում, որոնցից անգամ գաղափար չունեին։ Այդ պատահական մարդկանցից մեկն էլ Արարատի գործող մարզպետ Գարիկ Սարգսյանն է։
Գարիկ Սարգսյանի աշխատանքը մարզպետի պաշտոնում ցույց տվեց, որ ինքը ոչ միայն չունի կառավարման ձիրք, այլև խնդիրներ ունի՝ կապված իր գիտելիքի պաշարի հետ։ Քանի որ նա իր աշխատանքով չէր կարող արժանանալ հանրային ուշադրության, ուստի հանրային քննարկման և անեկդոտների հերոս դարձավ 40 հազար հեկտարի և թռչող կոկորդիլոսների մասին պատմություններից հետո։
Ու այսքանից հետո էլ Արարատի մարզպետը չի հետևում Տիգրան Ավինյանի օրինակին, ով թաքնվել է փոխվարչապետական ապարանքում և ձայն ու ծպտուն չի հանում, և դեմքի լուրջ արտահայտությամբ շարունակում է սողունների շարքին դասվող կորորդիլոսների մասին պատմություններ հյուսել։
Ամեն անգամ, երբ Գարիկ Սարգսյանի նմանները խոսում են, մուր է քսվում Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա։ Այս պարագայում լավ կլիներ, որ վարչապետը Գարիկին ուղարկեր ոչ թե հերթական արձակուրդի, այլ ընդմիշտ արձակուրդ տար նրան այն քոլեջում սովորելու համար, որտեղ որ նրան պատշաճ մակարդակի գիտելիքներ չեն տվել»։