Փաշինյանն ազատել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նունե Խաչատրյանն ազատվել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Նունե Խաչատրյանին ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»։