Երևանում 7-րդ հարկից ընկած 2-ամյա աղջնակի վիճակը ծանր է. նա կոմայի մեջ է
Երևանի Ավան թաղամասում` երեկ հունիսի 7-ին, 7-րդ հարկից ընկած 2-ամյա աղջնակի վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է:
Այս մասին ասաց Երեւանի Սուրբ Աստվածամայր ԲԿ Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
«Երեխան 7-րդ հարկի պատուհանից է վայր ընկել, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, կոմայի մեջ է գտնվում»,-ասաց բաժանմունքի վարիչը` նշելով, որ երեխան բազմաթիվ վնասվածներ ունի:
Աղբյուր՝ news.am