ՄամուլՏեսանյութ

Դատարանը հեռացավ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշում կայացնելու. Տեսանյութ

Դատարանը հեռացավ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով որոշում կայացնելու:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական ակտ կայացնելու։ Որոշումը կհրապարակվի հունիսի 7-ին ժամը 12:20–ին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելուց օրեր անց՝ 2018թ. հուլիսի 30-ին Հատուկ քննչական ծառայության  քննիչի որոշմամբ նրա ամբողջ գույքի վրա կալանք է դրվել։

Քոչարյանի պաշտպաններն այս որոշումը բողոքարկել են դատախազին, բողոքը մերժվել է, որից հետո նրանք դիմել են դատարան:

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել