Մամուլ

Կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցում կստանան․ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան

Օրերս կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցում կստանան։ Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Սակայն պետք է սպասեն մի քանի ամիս։ Փոխհատուցումը լինելու է աշնանը։

«Փոխհատուցման հանձնաժողովները պետք է հաշվարկեն հասցված վնասի չափը։ Դա կախված է նրանից, թե ինչ մշակաբույսեր են եղել ու ինչ չափով են ազդել դրանց վրա այդ բնական երևույթները։

Իսկ վնասի ամբողջական չափը, նրա խոսքով, հայտնի կլինի միայն այդ տվյալներն ամփոփելուց հետո»,– ասաց Խաչատրյանը։

Կիսվել