Մամուլ

Քոչարյանը խոստանում է՝ երկու ամիս հետո վերադառնալու է իշխանության, ամեն ինչ ընկնելու է տեղը․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. « Քոչարյանը խոստանում է՝ երկու ամիս հետո վերադառնալու է իշխանության։ Նա շարունակում է մեսիջներ հղել դատավորներին՝ նրանց խորհուրդ տալով չվախենալ վեթինգից և անցումային արդարադատությունից ու ոչ մի դեպքում հրաժարական չներկայացնել:

Քոչարյանը խոստանում է, որ երկու ամիս հետո ինքը վերադառնալու է իշխանության, և ամեն ինչ ընկնելու է տեղը:

Դժբախտաբար, Քոչարյանի խոստումներին դեռ հավատացողներ կան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել