Աշխատանքից ազատվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը
«Ժամանակ» թերթը գրում է․ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս աշխատանքից ազատվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի եղբայրը՝ Մհեր Անանյանը։
Վերջինս զբաղեցնում էր Ֆինանսների նախարարության գնումների բողոքարկման խորհրդի ղեկավարի պաշտոնը:
Չի բացառվում, որ Մհեր Անանյանը «զոհ է գնացել» Դավիթ Անանյան-Ատոմ Ջանջուղազյան առկա հակասությանը, կամ էլ այս աշխատանքից ազատվել է ավելի լավ պաշտոն զբաղեցնելու ակնկալիքով»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։