Մամուլ

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցել

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ հայտարարագրած ունեցվածքի վերաբերյալ իրականացված հետաքննության մասով։

Վարույթը հարուցվել է Փաստերի ստուգման հարթակի «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» հրապարակման հիման վրա, որով հետաքննություն էր ներկայացվել՝ Ալեն Սիմոնյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առկա կեղծ տվյալների և անճշտությունների մասին։

Փաստերի ստուգման հարթակում օրերս հրապարակվեց Ալեն Սիմոնյանի ունեցվածքի հայտարարագրի վերաբերյալ հետաքննություն։ Հետաքննության հեղինակ, հետաքննող լրագրող Հարություն Ծատրյանը պնդում է, թե Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հայտարարագրի տվյալները կեղծ են։

Մասնավորապես, հետաքննության մեջ ասվում է, որ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի հայտարարագրում ներկայացրել է նախքան պաշտոնը ստանձնելը ձեռք բերված, 2012 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի մարդատար ավտոմեքենա: Մինչդեռ Ճանապարհային ոստիկանությունից ստացված գրության համաձայն, այդ մեքենան Սիմոնյանը ձեռք է բերել պաշտոնը ստանձնելուց հետո։

Կիսվել