Մամուլ

«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննելու Նիկոլենց նախաձեռնությունը հերթական էժան փորձն ա»․ Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննելու Նիկոլենց նախաձեռնությունը հերթական էժան փորձն ա՝ ժողովրդի ուշադրությունը սոցիալական խնդիրներից, Նիկոլի կողմից տրված անիրականանալի ու սուտ խոստումներից մարդկանց շեղելու համար ․․․

Նիկոլը ամեն բան անում ա մարդկանց ուշադրությունը շեղելու, որպեսզի մարդիկ և հիմնականում իրեն հավատացած մարդիկ զբաղվեն էժանագին տեսարաններով ու չհիշեն, թե ինչեր է իրենց խոստացել Նիկոլը, որ չզգան թե որքան է թանկացել կյանքը ․․․

Որքան մեծանում ա հիասթափությունը Նիկոլից, այդչափ Նիկոլը ավելացնում ա պոպուլիզմի, սեփական շողովրդին մոլորեցնելու ու խաբելու դոզան ու վերջում Նիկոլը պերեդոզի տակ ա մնալու ․․․

Նիկոլը պետք է հստակ գիտակցի, որ եթե նույնիսկ ինքն ապրիլյան հաղթանակը քննելուց հետո սկսի քննել Հայրենական Մեծ պատերազմը, հետո՝ Սարդարապատը, հետո՝ Ավարայրը, հետո՝ Մարաղան միևնույն է մեր քաղաքացիները դուրս են եկել էյֆորիայից ու այլևս չեն ուտում իր էժան տեսարանները, չեն ուտում՝ ամեն բան նախկինների վրա բարդելու և նախկինների անունը շահարկելով սեփական սխալներն ու ստերը քողարկելու անբարո գործելաոճը ու մարդիկ արդեն կոնկրետ արդյունքներ են պահանջում Նիկոլից, կոնկրետ ուզում են իրենց կյանքում դրական փոփոխություններ տեսնել…

Ես զգուշացնում էի մեր ժողովրդին, որ Նիկոլն անընդհատ խոսում է 20 տարի երկիրը թալանելուց, որ հետո ժողովրդին ասի չեմ կարողանում ձեր կյանքը լավացնել, քանզի 20 տարում քանդածը մի քանի տարում չի լինի դզել, որը կատարյալ սուտ է, սեփական ժողովրդին խաբելու ստոր քայլ ՝ հանուն սեփական իշխանությունը պահելու…

Մեր ժողովուրդն այլևս չպետք է թույլ տա Նիկոլին՝ տարատեսակ հիմարություններով խաբել իրեն և չկատարել սեփական խոստումները…

Քանի Նիկոլը բռնազավթած է պահում Հայաստանի իշխանությունը, քանի վերականգնված չէ՝ Նիկոլի կողմից տապալված սահմանադրական կարգը Հայաստանը չի զարգանալու և սա փաստ է, կապրենք կհամոզվեք բոլորդ…»։

Կիսվել