Ինչ եղանակ է սպասվում այս օրերին
Ինչ եղանակ է սպասվում այս օրերին, ներկայացնում ենք ստորև առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը, ըստ՝ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տվյալների։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 4-ից 9-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։