Մամուլ

Նիկոլ Փաշինյանը Վեթինգի գործընթացը պետք է սկսի իրենից, իր ընտանիքից. Զարուհի Փոստանջյան

Նիկոլ Փաշինյանը Վեթինգի գործընթացը պետք է սկսի իրենից, իր ընտանիքից։ Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կարծիքով, քանի որ երկրում տեղի չունեցավ իրական հեղափոխություն, այլ տեղափոխություն, այդ պատճառով էլ ՍԴ դատավորի թեկնածուն Վահե Գրիգորյանն է։

Նախագահ Արմեն Սարգսյանը կատարում է քաղաքական պատվեր՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելով Վահե Գրիգորյանին։ Տիկին Փոստանջյանը վստահ է, որ Վահե Գրիգորյանի առաջադրումը ցանկալի է իշխող ուժի համար։

«Ակնհայտ է, որ այստեղ կա պատվեր։ Մեջ երկրում նորից գործում են ստվերային պայմանավորվածություններ եւ ստվերում գործող անձինք են որոշում այս կամ այն պաշտոններում թեկնածուներ առաջադրելու գործը»։

Կիսվել