Աննախադեպ շոգ՝ ողջ օդերևութաբանական պատմության մեջ. Սուրենյանը՝ առաջիկա օրերի մասին
Աննախադեպ շոգ՝ ողջ օդերևութաբանական պատմության մեջ։ ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը աննախադեպ կանխատեսում է արել։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ առաջիկա օրերին` հունիսի 5–6–ին Արարատյան դաշտում և Երևանում աննախադեպ շոգ կգրանցվի։
«Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։
Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել»։