ՄամուլՏեսանյութ

Ոստիկանները ուժ կիրառեցին . ցույց Սորոսի գրասենյակի դիմաց

Ոստիկանները ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որը տեղի է ունենում Սորոսի գրասենյակի դիմաց։

Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Նարեկ Մալյանը ուղիղ եթերում տեղեկացրել և նախապատրաստել էր, որ այսօր ցույց է լինելու հենց այս վայրում։ Իսկ ավելի վաղ, նա իր թիմակիցների հետ փնտրել և գտել էր, թե որտեղ է գտնվում Սորոսի գրասենյակը և որտեղից կարելի է մուտք գործել։

Այդ պատճառով Սորոսի հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանը, դիմել է կենտրոնի ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելու համար։

«Իմ նկատմամբ հերթական քրեական հետապնդման փորձն է իրանականացվում: Նպատակը` ինձ լռեցնելն է, ինչը իհարկե երբեք չի ստացվի… Բայց այս անգամ աբսուրդի ժանրից է իմ դեմ հաղորդում ներկայացրած անձը և ինձ վերագրվող մեղադրանքը» ,- ասել է Նարեկ Մալյանը։

Կիսվել