Էդ ժապավենը արժեզրկում է Վարդանյանների 25 մլն ներդրումը, քթի ծակ չունե՞ն․ Փաշինյանը բարկացավ
Էդ ժապավենը արժեզրկում է Վարդանյանների 25 մլն ներդրումը, քթի ծակ չունե՞ն․ Փաշինյանը բարկացավ։ Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Երևանի նորաբաց այգու սկզբնամասում գտնվող Մյասնիկյանի արձանի խնդրին:
«Վարդանյան եղբայրները ինձ տեղեկացրին, որ ուզեցել են այգու հետ նաև այդ արձանը նորոգել, բայց ասել են՝ մշակութային արժեք է: Ես էլ ասել եմ՝ մշակութային արժեք է, թողեք քանդվի, պետք չի նորոգել»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ տեսել է արձանից կախված քարերը և, քանի որ այգին մարդաշատ է, վտանգ կա, որ քարերն ընկնեն ու վնասեն մարդկանց:
Վարչապետը խոսեց արձանը ժապավենով կապելուն: Նրա խոսքով՝ դա պետք է հանել, իսկ եթե քարերի թափվելու խնդիր կա, ապա հարցը պետք է լուծվի: «Կասեք՝ հանեն ժապավենը: Այդ մարդիկ քթի ծակ չունեն, երբ ժապավենը փաթաթում են արձանին: Թող ոստիկանությունից բերեն նորմալ արգելափակոցներ դնեն արձանի մոտ, եթե դրանց կարիքը կա»:
Ինչի՞ ա պետք, որ էդ փակելն արվի 75 թվի արտադրության ցելոֆանե ժապավենով՝ 25 տեղից կապած: Էդ մարդիկ չեն հասկանո՞ւմ՝ ինչով են զբաղված: Էդ ժապավենը արժեզրկում, դարձնում է 0 Վարդանյանների 25 մլն ներդրումը:
Նախ՝ պետք է այդ ժապավենը հանել, անվտանգության հարցն էլ պատշաճ լուծել: Չի կարելի գնալ աղբանոցից հանել օգտագործած ժապավեն և բերել փաթաթել» ,- ասեց ՀՀ վարչապետը։