ՄամուլՏեսանյութ

«Ալեն, սիկ…». բուքմեքերական ընկերությունների ներկայացուցիչները «մերժեցին» Ալեն Սիմոնյանին

Երևանի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցն արգելափակած բուքմեյքերական ընկերությունների ներկայացուցիչները պահանջում էին հանդիպում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ եւ միաժամանակ վանկարկում՝ «Ալեն, սիկտիր»։

«Այսպես իշխանության ենք բերել, դե հիմա այս ճանապարհով էլ իշխանությունից պահանջում ենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մոտենա մեզ, աշխատանքային խումբ ձեւավորենք, քննարկենք. միայն ժամանակ Բաղրամյան պողոտան կբացենք»,–նշում էին նրանք։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 29-ի առավոտից բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակով օրինագծի։

Աղբյուր՝ news.am

Կիսվել