Մամուլ

Ալեն Սիմոնյանը սուտ է խոսում, անչափահասը խաղադրույք չի անում. բուքմեյքերական ընկերության աշխատակից

Ալեն Սիմոնյանը սուտ է խոսում, անչափահասը խաղադրույք չի անում։ Մեզ մոտ հնարավոր չի, որ անչափահասը խաղադրույք կատարի, քանի որ այդ գործողությունը թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո։ Այսինք, անչափահասը չի կարող առանց համապատասխան թղթերի խաղադրույք կատարել:

Այս մասին ասեցին այսօր՝ մայիսի 29-ին, բողոքի ակցիա իրականացնող բուքմեյքերական ընկերության աշխատակիցները։

Հիշեցնենք՝ առավոտից բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակով օրինագծի:

Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան եւ պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Կիսվել