Մամուլ

Դա շտապ հավաք էր, որտե՞ղ եք դուք ճնշում տեսել. Օսիպյանը՝ դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու մասին

Դա շտապ հավաք էր, իսկ որտե՞ղ է գրված, որ շտապ հավաք չէր: Այս մասին, այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով քաղաքացիների կողմից դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելուն:

«Ստեղծված իրադարձության շուրջ անհրաժեշտ էր շտապ հավաք եւ շտապ հավաք են արել: Ինչի նախկինում չի՞ եղել նման բան»,-ասաց Օսիպյանը:

Հիշեցմանը, որ երբ վարչապետը կոչ է անում ընդդեմ դատական իշխանության գործողություններ իրականացնել, դա ճնշում չէ՞, նա արձագանքեց. «Ես չեմ կարող ոչ էլ ինձ իրավունք կվերապահեմ այստեղ մեկնաբանել վարչապետի գործողությունները։ Որտե՞ղ եք դուք ճնշում տեսել»:

Կիսվել