Փաշինյանը Սարդարապատում «Մեր հայրենիքն» ասմունքեց
Փաշինյանը Սարդարապատում «Մեր հայրենիքն» ասմունքեց։ 101 տարի առաջ թվում էր` ստեղծված է բոլոր նախադրյալները, որպեսզի հայ ժողովուրդը հանձնվի պատմության առաջ, բայց տեղի ունեցավ անսպասելին ու հայ ժողովուրդը ձեռք բերեց այն, ինչ թվում էր կորցրել էր անդառնալիորեն։ Սարդարապատում Առաջին Հանրապետության 101–ամյակի կապակցությամբ իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Անսպասելիորեն հայ ժողովուրդը կրկին անկախություն ձեռք բերեց, դրոշ ու զինանշան ունեցավ։ Ու հիմա մենք կանգնած ենք սուրբ հողի վրա, քանի որ այստեղ էլ է արյուն հոսել»,–ասաց նա` ասմունքելով «Մեր հայրենիքը»։
«Ամեն տարի մայիսի 28-ին հավաքվում ենք Սարդարապատում` ասելու, որ գիտակցում են` մարտիկների արյունն իզուր չի հեղվել, գալիս ենք ասելու, որ նրանց բարձրացրած դրոշը թանգարանային նմուշ չէ, այլ ծածանվում է` որպես Առաջին Հանրապետության թիվ մեկ խորհրդանիշ։
Հանգչեք խաղաղությամբ Առաջին Հանրապետության պետական այրեր, կառավարության անդամներ, Առաջին Հանրապետության չորս վարչապետներ` Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան, Համո Օհանջանյան, Սիմոն Վրացյան։
Ձեր սխրանքներով են ոգեշնչվել Ապրիլյան պատերազմնի հերոսները` Ռոբերտ Աբաջյանից մինչև Քյարամ Սլոյան, Արմենակ Ուրֆանյանից մինչև Ադամ Սահակյան։ Ձեր սխրանքներով են ոգեշնչված մեր մարզիկները` Արթուր Ալեքսանյանից մինչև Հենրիխ Մխիթարյան»,–ասաց նա։