Խորհուրդ կտամ Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը․ Արթուր Վանեցյան
Խորհուրդ կտամ Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը․ Արթուր Վանեցյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրում է քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ:
Այսօր լրագրողների հետ զրույցում Վանեցյանն անդրադարձավ, թե նրանցից յուրաքանչյուրի հետ ինչ հարաբերություններ ունի, առաջինը խոսեց Թոխմախի Բաբոյի մասին.
«Իր հետ ես ծանոթ եմ դեռեւս 1996-ից, երբ ես ծառայում էի ՀՀ ԶՈՒ-ում, իսկ ինքը՝ ռազմական ոստիկանությունում: Ճանաչել եմ, ինքը եղել է սպա, ես եղել եմ զինվոր, ոչ թե մտերմություն եմ արել, այլ ուղղակի եղել է սպա, ճանաչել եմ: Այն մեղադրանքները, որ հնչեցվում են, իրականության հետ կապ չունեն:
Արշակ Հակոբյանի հետ ընկերական հարաբերություններ երբեւիցե չեմ ունեցել, չունեմ: Ճանաչել եմ շատ-շատ մարդկանց, բայց մտերմիկ հարաբերություններ չունեմ: Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը, ես էլի իր հետ շփվել եմ մեկ-երկու անգամ՝ գործնական:
Այսինքն, ինքը կատարել է իրավախախտում, ես իրեն բերման եմ ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն, բերման եմ ենթարկել՝ հարցաքննության նպատակով, այլ շփումներ ես այդ մարդկանց հետ չունեմ: Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին հանգիստ նստի տեղը»: