Ծնողները ծննդատնից վերադառնալիս նորածին երեխային պատահաբար թողել են տաքսիում
Գերմանիայի Համբուրգ քաղաքում ծնողներին վերադարձրել են տաքսիում մոռացված նորածին երեխային՝ տեղեկացնում է The Mirror-ը։
Ընտանեկան զույգը ավագ երեխայի և նորածին մանկան հետ ծննդատնից տաքսիով վերադարձել է տուն։ Տուն հասնելով՝ զույգը վճարել է վարորդին և դուրս եկել ավտոմեքենայից։ Մի քանի րոպե անց նրանք հայտնաբերել են, որ նորածին մանկանը մոռացել թողել են տաքսիում։ Հայրը փորձել է հասնել տաքսու հետևից, բայց չի կարողացել։
Վարորդը չի նկատել երեխային, քանի որ նա քնած է եղել։ Երեխային հայտնաբերել են ուղևորները։ Վարորդն անմիջապես դիմել է ոստիկանություն։ Երեխային հիվանդանոցում զննելուց հետո վերադարձրել են ծնողներին։
Աղբյուր՝ 1in.am