ՄշակույթՇոու-բիզնես

Ծնունդդ շնորհավոր, մաեստրո. Շառլ Ազնավուրը 95 տարեկան է

Ծնունդդ շնորհավոր, մաեստրո. Շառլ Ազնավուրը 95 տարեկան է։ Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով յուրահատուկ դպրոց էր ստեղծել:

Նա երգում է մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին: Նրա արվեստը սիրում և գնահատում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում:

Շառլ Ազնավուրի հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը:

Շառլ Ազնավուր

Մանկուց մեծ հետաքրքրություն ուներ արվեստի նկատմամբ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում  եկեղեցում: 

Կիսվել