Խիստ հանձնարարական՝ ուժայիններին. գտնել այնպիսի միջոցներ, որը դատավորներին կստիպի հրաժարական տալ․ «Ժամանակ»
Խիստ հանձնարարական՝ ուժայիններին. գտնել այնպիսի միջոցներ, որը դատավորներին կստիպի հրաժարական տալ ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ուժային կառույցներին հանձնարարություն է տրված գտնել դատավորների վրա ազդելու այնպիսի միջոցներ, որը նրանց կստիպի հրաժարականի դիմումներ ներկայացնել:
Խոսքը վերաբերում է նրանց ունեցվածքին՝ անշարժ եւ շարժական գույքի տեսքով:
Անհրաժեշտ է գտնել առնվազն մի քանի դատավորների, ովքեր կհետեւեն վարչապետ Փաշինյանի կոչին եւ հրաժարականի դիմում կներկայացնեն: Չնայած դատավորները այնքան էլ միամիտ մարդիկ չեն, որ ամբողջ ունեցվածքը իրենց անունով ձեւակերպեին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։