Մամուլ

Արթուր Իսպիրյանին քաշքշողի, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցնողի ինքնությունը պարզվել է

Արթուր Իսպիրյանին քաշքշողի, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցնողի ինքնությունը պարզվել է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Զանգավածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին:

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար:

Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը:
Միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

Ավելի վաղ Իսպիրյանը պատմել էր, որ Կասկադում մոտ 20 հոգով մոտեցել են իրեն, որոնցից մեկը, նրա խոսքով, Նարեկ Մալյանի հետ հաղորդում վարող տղան է եղել։ Իսպիրյանին ասել են, որ բախտը բերել է` երեխաների հետ է նստած եղել։

Կիսվել