Մամուլ

Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բակո Սահակյանից. Որն է այս քաոսի պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. « Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բակո Սահակյանից։ Ուրբաթ օրը դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնելուց հետո Արցախի նախագահ Բակո Սահակյանը մեկնել է Մոսկվա, կիրակի օրը վերադարձել է Հայաստան եւ Փաշինյանի հետ հանդիպել։

Արցախի նախագահների երաշխավորությունը խորը մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի մոտ, մանավանդ որ դա հաջորդել էր Փաշինյանի՝ Արցախում հեղափոխություն անելու սպառնալիքին։

Մեր աղբյուրներն ասացին, որ Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ոչ միայն դատախազությանը հասցեագրված դիմումը վերահասցեագրել են դատարանին, այլեւ եկել-հասել են դատարան։

«Փաշինյանը ստատուսներով է խոսում Արցախի իշխանությունների հետ, դրա համար էլ առաջացավ այս քաոսը»,- տեղեկացրեց արցախյան աղբյուրը։

Հանդիպմանը նա բացատրություններ է պահանջել Բակո Սահակյանից, որը վստահեցրել է՝ իրենց քայլը քաղաքական չէ, զուտ մարդկային, ընկերական հարաբերությունների վրա է հիմնված։

Երեկ երեկոյան էլ Արցախի նախագահը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության հետ ու վստահեցրել, որ Արցախում հակահեղափոխություն չի ծրագրվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել