Դատարանը մերժեց Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը
Դատարանը մերժեց Արմեն Թավադյանին կալանավորելու միջնորդությունը այսօր կայացած դատավարության ժամանակ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց՝ մերժել «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչը միջնորդությունը:
Արմեն Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանը լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանը մերժել է Թավադյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը. «Նա կմնա ազատության մեջ: Միջնորդությունն անհիմն էր»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ:
Տվյալ դեպքում, վարույթը իրականացնող մարմինը, որպես զենք օգտագործվող առարկա է գնահատել ջրի շիշը: