«Դու որպես ղեկավար, 10 բալանոց համակարգում 0 ես»․ Նարե Գրիգորյան
«Դու որպես ղեկավար, 10 բալանոց համակարգում 0 ես»․ – այս մասին իր էջում գրել է Նարե Գրիգորյանը։
«Ինձ լսիր, Նիկոլ:
Գիտեմ, եթե ինքդ էլ չկարդաս, նազիր-վեզիրներդ կարդալու են ու քեզ փոխանցեն:
Եթե ժողովրդի մի ստվար զանգված, դժգոհ լինելով Սերժ Սարգսյանից, եկել է քո հետևից, դա ամենին չի նշանակում, թե դու փրկիչ ես կամ թե դու լավ ղեկավար ես:
Դու որպես ղեկավար, 10 բալանոց համակարգում 0 ես:
Եվ եթե կարողացել ես խաբել հազարավոր մարդկանց, դա չի նշանակում, թե դու սիրված առաջնորդ ես ու պիտի պետությունը համարես քո սեփականությունը կամ քո պապիկի բոստանը:
Այս երկիրը մինչև քեզ էլ է եղել, ու քեզնից հետո էլ է լինելու, ինչքան էլ քեզ համար դժվար է այդ փաստն ընդունելը:
Եթե որոշել ես Քոչարյանի համակիրներին հերթով տանել ու բանտարկել, դա ցույց է տալիս քո վախն ու փոքրոգությունը:
Իսկապես դուխով տղան ընդդիմությունից չի վախենում, ասեմ իմանաս:
Ինչևէ: Դու արա քո՛ ձևով, մենք էլ կանենք մե՛ր ձևով:
Բոստանը քոնն է, ինչ ուզում ես ցանիր՝ պղպեղ, լոլիկ, վարունգ… Բայց քո ցանած վարունգը թարս է բուսնելու:
Հեռացիր, Նիկոլ, եթե գոնե մի փոքր արժանապատվություն ունես»: